211652_close_icon
views-count27905 դիտում article-date 16:41 21-09-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Газель-ը կողաշրջվել է, ЗИЛ-ը հայտնվել է Սևանա լճում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը14:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են BMW, Газель և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, ЗИЛ-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել Սևանա լճում: Վթարի հետևանքով1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայաակ գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Սևանի քննչական ծառայության քննիչը` ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր