Գողության դեպք՝ Երևանում․ Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի դասախոսը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ տան մաքրուհիները մաքրել, տարել են նաև իր 50 դրամանոցներով ապակյա տարան և իրեն պատճառվել է մոտ 1 մլն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ Ս․ Մ․-ն և հայտնել, որ փետրվարի 27-ից նշված հասցեում մաքրության աշխատանքներ կատարող Երևանի բնակիչ 50-ամյա Մարինե Բ․-ի և վերջինիս ընկերուհու հեռանալուց հետո նկատել է, որ տանից բացակայում է 3 կգ-անոց ապակյա տարան, որը ամբողջությամբ լցված է եղել 50 դրամանոց մետաղադրամներով, և իրեն պատճառվել է 1 մլն դրամի վնաս և հայտնել է, որ տան դուռը վնասված չի եղել և այլ անձի կողմից իր բնակարան մուտք չի եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն ահազանգողը աշխատում է Հայաստանում հայտնի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։