Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Շենգավիթի թաղապետը «Վեոլիա ջրի» հետ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի անվամբ հուշաղբյուրի տարածքից վերացրեցին գարշահոտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Թե՛ Երևանում և թե՛ մարզերում շատերը գիտեն Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկ Սահակյանի (Ռիժիկ) քաջագործությունների մասին, ով իր զինակից ընկերների հետ նահատակվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Երևանցի հերոսն ապրում էր Շենգավիթ վարչական շրջանում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Յոնջլախում, ու հերոսի մահից հետո, ի հիշատակ նրա ու զինակից ընկերների, հարազատները, ընկերները Արշակունյաց 52/2 շենքի բակում տեղադրեցին խաչն ու արծիվը խորհրդանշող հուշարձան և հուշաղբյուր։
Գրեթե ամեն օր հերոսի անունը կրող նշված վայր են ժամանում ոչ միայն նրան ճանաչողները, այլև անծանոթներ Երևանից ու մարզերից, ԱՊՀ և աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ծաղիկներ են խոնարհում ու ասում՝ քեզ ու քո զինակից ընկերներին մենք բացակա չենք դնի։
Այսօր՝ մարտի 5-ին, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել նշված շենքի բնակիչներից, ովքեր խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն, որպեսզի ժամանեն և հերոսի անվամբ տարածքն ու բակը փրկեն գարշահոտից, քանի որ դիտահորերից կեղտաջուրը դուրս է գալիս ու ոչ միայն ապականում է հերոսի ցայտաղբյուրն ու խաչարծվի տարածքը, այլ նաև Երևանի քաղաքապետարանի Շենգավիթի թաղապետարանի կողմից կառուցված, բակի բնակիչների կողմից խնամքով աճեցված պուրակի տարածքը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 5-ին, խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տ. Գաբրիելյանի և «Վեոլիա ջուր» ընկերության օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում խնդիրը լուծվեց։
«Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները շատ արագ ժամանեցին նշված վայր ու խցանված դիտահորերը մաքրեցին, ինչից հետո կեղտաջրերի հոսքը դադարեց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» շատ արագ խնդիրը լուծեցին, բայց այն պետք է վերջնական լուծվի, քանի որ կոյուղատարերը անցկացված են եղել դեռ սովետական տարիներին ու մեծ մասը ոչ միայն փտած են, այլ նաև կոտրված, պետք է այն հիմնովին փոխվի, ու դրանից հետո բնակիչները գուցե հասկանան, որ իրենց տներում ձեռքին հայտնված ցանկացած աղբ աղբամանը նետելու փոխարեն չպետք է նետեն կոյուղատարի մեջ, ինչի պատճառով էլ սկսվում է խցանում ու կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորերից, ու այդ ժամանակ բնակիչները մեղադրում են Երևանի քաղաքապետարանին, վարչական շրջանների ղեկավարներին ու «Վեոլիա ջրին», թե գործ չեք անում։
Հարգելի՛ քաղաքացիներ, դուք ձեր ձեռքի աղբը եթե չլցնեք կոյուղատարերի մեջ, տարիներով կապրենք մաքուր պայմաններում։
Հայկ Հարությունի Սահակյան (հայտնի է նաև՝ Ռիժիկ, դեկտեմբերի 21, 2000, Երևան, Հայաստան - հոկտեմբերի 1, 2020, Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ Հադրութում։
Կենսագրություն
Հայկը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 2006-2015 թվականներին հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց։ 2015-2018 թվականներին սովորել է թիվ 65 ավագ դպրոցում։ Փոքր հասակից հետաքրքրված է եղել երաժշտությամբ։ 2007-2014 թվականներին հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 2015-2018 թվականներին սովորել է նույն դպրոցի կոնտրաբասի բաժնում և նվագել օրկեստրում։ Փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում, երգում էր։ 2010-2013 թվականներին խաղացել է բասկետբոլի ԽՄՕՄ թիմում։ Ցանկություն է ունեցել ընդունվել կոնսերվատորիա, սակայն միշտ երազել է ճարտարապետ դառնալու մասին։
2018 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուց հետո մտափոխվել է և տեղափոխվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան[1]։ Շատ էր սիրում գիրք կարդալ, ընդլայնել իր գիտելիքները։
2019 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է ծառայության՝ Հադրութի զորամասում։ Մասնակցել է Հայ-ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի ընթացքում մշակել է շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել։ Ընկերների հետ, 8 ժամ անընդմեջ քայլելով, զինակիցներին սնունդ է հասցրել։ Կրակի գոտուց դուրս է բերել զոհված ընկերներին։
Քաջաբար ընկել է հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս։ Վերադարձին մնացել էր 4 ամիս։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է Արիության մեդալի։
Հայկի մասին իրենց գրքերում հիշատակել են Սոնա Վանյանը («Մարդը և մարտը»[2]) և Վարդան Հարությունյանը («Ռիժիկը. Չորդեգրված կարոտ»[3]):
Ընտանիք
Հայկ Սահակյանն ամուսանացած չէր, սակայն պատրաստվում էր նշանվել Լուիզա Թադևոսյանի հետ, ում հետ ծանոթացել էին ավագ դպրոցում։ Հայրը՝ Հարություն Սահակյանն է, մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, եղբայրը՝ Գևորգ Սահակյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի