211652_close_icon
views-count41239 դիտում article-date 13:45 23-12-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel, Mercedes, ЗИЛ, MAN և Daweoo մակնիշի ավտոմեքենաները, ЗИЛ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 56-ամյա Մարատ Սարգսյանի վարած Opel Zafira մակնիշի 34 PN 688 համարանիշի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 64-ամյա Գեորգի Առուստամյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 34 TT 800 համարանիշի, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 37-ամյա Արտակ Մանուկյանի վարած ЗИЛ ММЗ մակնիշի 33 TՏ 236 համարանիշի, 50-ամյա Ռոբերտ Ղազարյանի վարած MAN մակնիշի 451 ԼՕ 67 համարանիշի և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Լևիկ Մակարյանի վարած Daweoo մակնիշի 15 ՕՕ 064 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են մեքենաներից գազի արտահոսքը, փակել գազաբալոնները: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ռոբերտ Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդուարդ Շախսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր