Դավութօղլուն Բաքվում հանդիպել է Ալիևին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամանել է Բաքու: Այսօր նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի է մասնակցել, որի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին, մինչև հասնեն նրան, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ:
Դավութօղլուն նաև հայտարարել է, թե Թուրքիան խստորեն կարձագանքի Ադրբեջանի հասցեին հնչեցվող յուրաքանչյուր քննադատությանը:
«Ադրբեջանին ծառայել՝ նշանակում է ծառայել Թուրքիային և հակառակը»,-ասել է Թուրքիայի վարչապետը: