5056 դիտում
14:51 04-09-2024
Խնդրում եմ զանգահարեք Ձեր ընկեր Ալիևին և հորդորեք, խնդրեք` ազատ արձակել Բաքվում պահվող հայերին․ արձակագիր Սարգիս Գոքորյանի բաց նամակը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Արձակագիր Սարգիս Գոքորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանի հարգարժան նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին
Հայ-ռուսական հարաբերությունները և Ձեր հարգանքը մտավորականների նկատմամբ թույլ են տալիս ուղղել Ձեզ այս նամակը` մեծ հույսով, որ կարձագանքեք։ Դժբախտաբար մեր երկու երկրների միջև բարեկամությունը իր պատմության լավագույն ժամանակները չի ապրում, և դա պայմանավորված է Հայկական Արցախի օկուպացմամբ։ Ես ապրել եմ մի ժամանակաշրջանում, երբ իմ բոլոր մեծերից լսել եմ միևնույն խոսքը, թե երբեք Ռուսաստանը թույլ չի տա, որ Արցախը կորցնենք, բայց ցավոք...
Իմ նամակի նյութը սակայն ամենևին էլ այս հարցը չէ։
Հարգելի պարոն նախագահ, այսօր հրաշալի մի միջոց կա, որով վստահաբար հնարավոր կլինի մեղմել հայ-ռուսական բարեկամության հասկանալի ջղաձգումները։ Այդ միջոցը Ձեր կարողության և ցանկության ներքո է։
Ընդամենը օրեր առաջ գտնվում էիք Բաքվում, որտեղ փառասիրաբար և ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիները և Արցախի Հանրապետության ղեկավար կազմը։ Եւ անշուշտ մեր աչքից չի վրիպել այն արարողակարգային դրվագը, երբ խոնարհվեցիք բռնապետ Ալիևի հոր գերեզմանին։ Ցավոք Հեյդարի մարդասպան որդին մոռացել է Արցախյան պատերազմում տարած հայերիս հաղթանակը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն որոշումը, որով պատերազմից անմիջապես հետո Ադրբեջան ուղարկվեցին ադրբեջանցի գերիները, և ահա Դուք, պարոն նախագահ, որ գերազանց գիտեք պատմությունը, գուցե այդ դրվագում կարող էիք հիշեցնել նրան այս պատմությունը և հորդորել նույնը անել` չդրսևորել վախկոտություն և անօգնական մարդկանց չօգտագործել որպես գործիք։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։
Հիմա դիմում եմ Ձեզ խնդրանքով` հավատալով, որ չեմ մեծացել ստի և կեղծիքի մեջ, շարունակելով հավատալ, որ Ռուսաստանը մեր բարեկամն է։ Եթե դա այդպես է, խնդրում եմ զանգահարեք Ձեր ընկեր Ալիևին և հորդորեք, եթե պետք է հանուն մեզ` իբրև բարեկամ պետության ղեկավար, խնդրեք` ազատ արձակել Բաքվում պահվող հայերին։
Մենք շնորհակալ հասարակություն ենք, և Ձեր այս քայլը կմնա մեր հիշողության մեջ հավերժ, ու մենք կշարունակենք հավատալ, որ ի դեմս Ռուսաստանի, ունենք դարավոր բարեկամ` այնպես, ինչպես ինձ և ինձանից հետո եկող սերունդներին ցայսօր սովորեցնում են դպրոցում։
Հարգելի պարոն նախագահ, մենք չենք կասկածում Ձեր կարողությանը` այս հարցի լուծման առումով։ Այս նամակը խնդրում եմ դիտարկել իբրև ոչ միայն իմ, այլև հազարավոր հայերի խնդրանք։
Հարգանքով ԽՍՀՄ փլուզումից ամիսներ առաջ ծնված` արձակագիր Սարգիս Գոքորյան։
ՀԳ Նամակը ուրբաթ կհանձնվի Ռուսաստանի դեսպանատանը, իսկ վաղը կուղարկվի ՌԴ նախագահի կայքին»։

Նմանատիպ նյութեր
4598 դիտում
21:02 30-05-2020
Կայացավ արձակագիր Սարգիս Գոքորյանի «Ինչ անեմ քեզ համար» գրքի օնլայն շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1258 դիտում
20:19 12-12-2023
Ավելի քան 150 միջազգային գործիչներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
Այս բաժնից
472 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
925 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին