Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության 50-րդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի TRT հեռուստաալիքը:
Այս տարի մյունխենյան կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ հայտնի քաղաքական և պետական գործիչներ և անվտանգության հարցերով փորձագետներ:
Կոնֆերանսում քննարկվելու են այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են՝ կիբեր անվտանգությունը, տրանսատլատիկական հարաբերությունները, էներգետիկ անվտանգությունը, Սիրիայի ճգնաժամը, Իրանի միջուկային խնդիրը, Կոսովոյի խնդիրը և մերձարևելյան հակամարտությունը:
Դավութօղլուն փետրվարի 2-ին հանդես կգա ելույթով: