1817 դիտում
09:15 04-09-2014
Հայաստան փոխանցվող և ՀՀ բյուջեում կշիռ ունեցող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է. «168 ժամ»
«Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներն արդեն իսկ ակնհայտ են: Այդ երկրից Հայաստան փոխանցվող և ՀՀ բյուջեում զգալի կշիռ ունեցող տրանսֆերտների ծավալն ամիսներ շարունակ նվազում է: Կենտրոնական բանկի համաձայն՝ այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 11.9 մլն դոլարով»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Ընդ որում՝ հունիսի համեմատ այս տարբերությունը գրեթե կրկնակի ավելի է (հունիսին ՌԴ-ից ՀՀ էր փոխանցվել 134.8 մլն դոլար, որը 2013 թ. հունիսի համեմատ պակաս էր 6.4մլն դոլարով): 2014 թ. հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած գումարը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է ընդհանուր մոտ 9 մլն դոլարով՝ կազմելով 194 մլն 744 հազար դոլար: Ընդ որում՝ ԱՄՆ-ից ՀՀ փոխանցված տրանսֆերտները 1 տարվա կտրվածքով ավելացել են շուրջ 2.4 մլն դոլարով՝ կազմելով 9 մլն 724 հազար դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
09:35 01-10-2014
ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 %-ով. աղքատությունը խորանում է. ՀԺ
3390 դիտում
11:09 25-03-2017
Տրանսֆերտների ներհոսքն աճել է 21.8 մլն դոլարով կամ շուրջ 35%-ով. «168 ժամ»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»