211652_close_icon
views-count1504 դիտում article-date 16:50 12-09-2014

Իրականում Վրաստանի տերը Իվանիշվիլին է. Սաակաշվիլիի խորհրդական

Չնայած նրան, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, նա շարունակում է կուլուարներից ղեկավարել երկիրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վանո Մաչավարիանին, փոխանցում է «Մաեստրո» հեռուստաալիքը: «Բիձինա Իվանիշվիլին շատ ակտիվ է ներգրավված քաղաքականության մեջ, և նա այդ մասին ուղիղ կերպով ասում է: Փաստը չեն թաքցնում նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Դուք դրանք կարող եք անվանել ընկերական ընթրիքներ, խորհրդատվություններ, սակայն բոլորն էլ փայլուն գիտեն, թե որքան հաճախակի են շփվում նախկին վարչապետի հետ նման հարցերով»,-ասել է Մաչավարիանին՝ հավելելով, որ Իվանիշվիլին և իր թիմն ընտրել են այդ ուղին, և դուր է գալիս բոլորին դա, թե ոչ, այլ թեմա է:

Նմանատիպ նյութեր