1534 դիտում
19:18 04-02-2023
«Ո՞վ եք դուք՝ մեծ-մեծ խոսողներ ու փրթողներ․ դուք այս երկրի տերը, առավել եւս՝ Արցախի տերը չդարձաք»․ Սեյրան Օհանյան․ aravot.am
«Այդ սադրանքով նա ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը։ «Երեսփոխան» բառը երեւի ամենահամապատասխանն է Գուրգեն Արսենյանին, որը ցույց է տալիս իր թիմի դեմքը»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի այսօրվա ելույթին։ Սեյրան Օհանյանը հարցադրում արեց Արսենյանին եւ իր թիմին․ «Ո՞վ եք դուք։ Մենք այն մարդիկ ենք, որոնք ճանապարհ են անցել։ Ունենք փորձառություն, կարող ենք գնահատական տալ եւ մեր անցած ճանապարհին, եւ այսօրվա գործունեությանը։ Արդեն վեր ենք հանել մեր սխալները, որոնք եղել են, եւ կարող ենք համեմատել այն սխալների հետ, որոնք դուք եք բերել մեր երկրի գլխին․․․ այս աղետը, եւ երկիրը հասցրել եք այս իրավիճակին։ Հետագայում, եթե իշխանափոխություն լինի, իսկ այն անպայման լինելու է, էլի կհամեմատենք․․․Դո՞ւք ով եք։ Հարցս վերաբերում է իշխանությանը, որի մաս է կազմում Գուրգեն Արսենյանը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․
Նմանատիպ նյութեր
17662 դիտում
22:33 28-03-2022
Փառուխից չպետք էր հետքաշում անել՝ համոզված չլինելով, որ Ադրբեջանը եւս հետ կքաշվեր․ Սեյրան Օհանյան
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»