211652_close_icon
views-count1111 դիտում article-date 18:32 08-09-2014

Պյոտր Պորոշենկոն Մարիուպոլում հայտարարել է, որ անջատողականներն ուկրաինական կողմին են հանձնել 1200 ռազմագերու

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիուպոլում հայտարարել է, որ անջատողականներն ուկրաինական կողմին են հանձնել 1200 ռազմագերու, ինչն իրականացվել է հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում: Պորոշենկոյի խոսքերով՝ անջատողականների մոտ շարունակում է գերի մնալ 863 մարդ: Պորոշենկոն հավելել է, որ պլանավորված է նրանց ազատել մինչև շաբաթվա վերջ: Պորոշենկոն ընդգծել է, որ Մարիուպոլն ուկրաինական տարածք է, և իրենք ոչ մեկին չեն զիջի այն:

Նմանատիպ նյութեր