211652_close_icon

Ուկրաինական Մարիուպոլում և Վոլնովախայում կրկին մարդասիրական միջանցքներ կբացվեն

views-count4156 դիտում article-date 11:34 06-03-2022

Վոլնովախայից և Մարիուպոլից մարդասիրական միջանցքները կվերաբացվեն կիրակի առավոտյան, ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է РИА Новости-ն:

«Առավոտյան դարձյալ մարդասիրական միջանցքներ կբացվեն ինչպես Մարիուպոլում, այնպես էլ Վոլնովախայում։ Մենք հուսով ենք, որ ուկրաինացի այն հրամանատարները, որոնք ղեկավարում են բնակավայրերի պաշտպանության գործընթացը, իրենց ենթականերին հրաման կտան ապաշրջափակել ելքերը, և խաղաղ բնակչությունը կարող է լքել այդ բնակավայրերը»,- ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Նմանատիպ նյութեր