Լուգանսկի անջատողականներն առաջին ավիահարվածն են հասցրել ուկրաինական բանակին
Լուգանսկի անջատողականներն առաջին անգամ ավիարհարված են հասցրել ուկրաինացի զինվորականներին, հաղորդել է Ria Novosti-ին:
Վերջիններիս պատկանող СУ-25 կործանիչը ռմբակոծել է Արտյոմովսկ-Դեբալցևո մայրուղին, որով անցնելիս է եղել ուկրաինացի զինվորականների ավտոշարասյունը:
Կան տուժածներ և զոհեր, սակայն նրանց ճծգրիտ թիվը դեռ հայտնի չէ: Այս մասին հայտնել են ԼԻՀ-ի ԶՈՒ գլխավոր շտաբից: