211652_close_icon
views-count1349 դիտում article-date 22:42 21-06-2014

Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել 6 վիրավոր ուկրաինացի սահմանապահներին

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել կրակոցների ժամանակ վիրավորված և Ռուսաստանի Դաշնության տարածքում հայտնված ուկրաինացի 6 սահմանապահներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Աստախովը: «Որքան հայտնի է ինձ, վիրավորներին հանձնել են մեզ»,-RiaNovosti_ին է հայտնել է Աստախովը: Հիշեցնենք,որ հունիսի 20-ի երեկոյան, ինչպես հայտնել է Ուկրաինայի Սահմանապահ զորքերի ծառայությունը, Լուգանսկի շրջանի Իզվարինո անցակետի տարածքում ուկրաինացի սահմանապահների և զինյալների միջև զինված բախում է տեղի ունեցել: Փոխադարձ կրակոցների ժամանակ ուկրաինացի սահմանապահները ստիպված են եղել նահանջել դեպի ՌԴ-ի տարածք: Հաղորդվել էր, որ կրակոցներից 6 ուկրաինացի սահմանապահ է վիրավորվել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Նմանատիպ նյութեր