2446 դիտում
12:01 04-09-2014
Զիմբաբվեից Հայաստան ժամանած փորձագետն իր ծառայությունների դիմաց աշխատավարձ է ստացել IFAD-ից. «ՀԺ»
«ՀԺ»-ն զրուցել է «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ Զիմբաբվեից Հայաստան ժամանած ագրոբիզնես փորձագետի մասին, ով, ինչպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի արած հայտարարություններից էր հասկացվել, հայերին ծիրան և դեղձ աճեցնել սովորեցնելու էր եկել:
Հովհաննիսյանը պատմել է, որ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը» (IFAD) խորհրդատվական աշխատանքների նպատակով մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի գրանտ է շնորհել «Հայկական միրգ» ԲԲԸ-ին՝ դրա դիմաց հստակ դնելով իր պահանջները. որի կետերից մեկի համաձայն, ծրագրում պետք է ներգրավվեր ագրոբիզնեսի շուկայագետ, որն իր հերթին պետք է ընտրվեր միջազգային մրցույթի արդյունքում: Մրցույթը շահել է ավստրալիական «Macpherson Consulting Group» ընկերությունը, որը Հայաստան է գործուղել Զիմբաբվեի իր մասնաճյուղերից մեկի փորձագետ Էնդրյու Միլզին:
«Ըստ Հովհաննիսյանի՝ փորձագետն իր ծառայությունների դիմաց աշխատավարձ է ստացել ոչ թե ՀՀ պետական բյուջեից, այլ IFAD-ի հատկացրած գրանտային ծրագրից»,– հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
908 դիտում
11:57 07-09-2022
Վահան Քերոբյանն ու IFAD-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը քննարկել են հողերի միավորման գործընթացը
7040 դիտում
17:26 27-06-2018
Փորձագետն ադրբեջանական հաքերների կողմից «Մալբերի» համակարգ ներխուժումն արտաքինից լուրջ հարձակում չի համարում
28961 դիտում
10:34 28-10-2019
Ամերիկացի փորձագետն առաջարկել է Վրաստանի Ջավախք շրջանում ամերիկյան զինվորականներ տեղակայել
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»