Կասիլյասը քննադատել է «Ռեալ»-ի խաղը
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Ռեալ Սոսիեդսադ»-ից 2:4 հաշվով կրած պարտությունից հետո քննադատության է ենթարկել իր թիմի խաղը:
«Առաջին հերթին մրցակցին պետք է շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Այն, ինչ կատարվեց սովորական բան չէ: Մենք պետք անպայման շտկենք իրավիճակը: «Ռեալ»-ը չի կարող համայն աշխարհին ներկայանալ նման անփառունակ կերպով: Տեղի ունեցածը արդարացում չունի և անթույլատրելի է: Մեզ անհրաժեշտ է ուշադիր գործել և մեծ ճնշում գործադրել մրցակիցների վրա»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը: