211652_close_icon
views-count1164 դիտում article-date 20:50 02-06-2014

Կասիլյասը կմնա «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր չէ լքել իր ներկայիս ակումբը, հայտնում է Marca-ն: իր այդ մտադրության մասին 33-ամյա խաղացողը հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Նշենք, որ ոչ մշտական խաղային պրակտիկա ստանալու համար դարպասպահը նախորդ մրցաշրջանից առաջ ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել: 2013/2014 մրցաշրջանում Կասիլյասը ընդամենը երկու խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, սակայն երկրի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում մասնակցել է 22 հանդիպման: Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Կասիլիասին ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

Նմանատիպ նյութեր