Մարադոնան քննադատել է Արգենտինայի հավաքականի խաղը
Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան 2014 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Արգենտինա – Ալժիր խաղից հետո քննադատել է արգենտինացիների ցուցադրած խաղը:
«Արգենտինայի հավաքականը ներկայումս խաղում է իր հնարավորությունների 40 %-ով: Թիմի կազմում բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ կան, սակայն թիմը հանդես չի գալիս համապատասխան մակարդակով: Արգենտինայի հավաքականը չի կարող կախում ունենալ Լիոնել Մեսսիից»,- նշել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Բելգիայի ընտրանու հետ: