Կասիլյասը հրաժեշտ կտա Մադրիդի «Ռեալ»-ին
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը «Արքայական ակումբից» հեռանալու որոշում է կայացրել, հայտնում է AS-ը:
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Վերջինս դարպասապահին համոզել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալ»-ում, ինչից հետո Կասիլյասը 2015 թվականի հունիսին ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Ընդ որում Կասիլյասի պայմանագրի ժամկետը «Արքայական ակումբի» հետ լրանում է 2017 թվականին: