ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 5 տարի ժամկետով Աշոտ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով՝ որոշում եմ.
Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով»:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: