Reuters լրատվականի հաղորդմամբ`ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին սեպտեմբերին հրավիրել է Սպիտակ տուն: Այս մասին Սպիտակ տանն ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Օբաման:
Սա կլինի Պորոշենկոյի առաջին այցը ԱՄՆ իր երդման արարողությունից հետո և Օբամայի խոսքով` Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև միասնության գլխավոր դրսևորումը:
Իր ելույթում Օբաման մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում բռնության էսկալացիայի համար: