Ուկրաինական УНИАН լրատվականի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին կընդունի Սպիտակ տանը սեպտեմբերի 18-ին: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Պայոտը:
«Նախագահ Օբաման Ուկրաինայի նախագային կընդունի Սպիտակ տանը հինգշաբթի` սպետեմբերի 18-ին»,- գրել է Պայոտը:
Հիշեցնենք, որ Օբաման Պորոշենկոյին ԱՄՆ էր հրավիրել Սպիտակ տանն ունեցած իր ելույթի ժամանակ: Ելույթի ընթացքում նախագահը նաև մեղադրել էր Ռուսաստանին Ուկրաինայում բռնության էսկալացիայի համար: