Օբաման Սպիտակ Տուն է հրավիրել ինքնաշեն ժամացույցի պատճառով ոստիկանությունում հայտնված 14-ամյա տղային
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տուն է հրավիրել 14-ամյա տեխասցի մահմեդական Ահմեդ Մուհամեդին, ում պատրաստած ինքնաշեն ժամացույցի «կտկտոցը» վախեցրել էր ուսուցիչներին և վերջիններս, կարծելով, որ դա ռումբ է, ոստիկաններ էին կանչել և տղային հանձնել նրանց:
ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում թողել է հետևյալ հաղորդագրությունը. «Հոյակապ ժամացույց է: Ցանկանո՞ւմ ես այն Սպիտակ Տուն բերել: Մենք պետք է ոգևորենք այնպիսի մարդկանց, ինչպիսի դու ես: Հենց դա է Ամերիկան հզոր դարձնում»:
Ահմեդին իր մոտ է հրավիրել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով իր հիացմունքն է արտահայտել տղայի տաղանդի նկատմամբ: