Apple-ի աշխատակիցների 70 տոկոսը տղամարդիկ են
Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան հայտնել է, որ իր 98.000 աշխատակիցների 70 տոկոսը տղամարդիկ են: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Նաև հաղորդվում է, որ ԱՄՆ-ում ընկեության աշխատակիցների 55 տոկոսը սպիտակամորթներ են, 15 տոկոսը՝ ասիացիներ, 11 տոկոսը՝ լատինոսներ, 2 տոկոսը՝ մուլաթներ և 7 տոկոսը՝ աֆրոամերիկացիներ:
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ ընկերությունը ձգտում է էլ ավելի խայտաբղետ դարձնել իր աշխատակիցների հաստիքը: Մայիսին էլ Google ընկերությունն էր հայտնել, որ իր աշխատակիցների 70 տոկոսը տղամարդիկ են: Google-ի աշխատակիցների 61 տոկոսը սպիտակամորթներ են, 30 տոկոսը՝ ասիացիներ, 3 տոկոսը՝ իսպանական ծագում ունեցողներ, 4 տոկոսը՝ մուլաթներ և 2 տոկոսը՝ աֆրոամերիկացիներ: