Իսրայելը շարունակելու է ռմբակոծել Գազայի հատվածը. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Իսրայելի կառավարության հերթական նիստում հայտարարել է, որ իսրայելական բանակը շարունակելու է Գազայի հատվածի ռմբակոծումը:
«Մենք համբերություն ունենք և ցույց ենք տվել, որ Իսրայելի վրա կրակելու հրաման տվողը չի կարող անպատիժ մնալ»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց բանակը պատրաստ է մինչև նոր ուսումնական տարվա վերջ շարունակել ռազմական գործողությունները:
Նեթանյահուն նաև կոչ է արել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչներին անհապաղ հեռանալ այդ վայրերից: