Իսրայելը շրջափակման մեջ կվերցնի Գազայի հատվածը
Իսրայելի արտգործնախարար Աբիգադրո Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը ի պատասխան այսօր հրթիռակոծման կրկին շրջափակման մեջ կվերցնի Գազայի հատվածը, այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
«Նման հարձակումից հետո՝ հարվածել են ավելի քան 50 ռակետներով, չկա ոչ մի այլընտրանք, բացի Գազայի հատվածի լրիվ շրջափակումից»,- հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածից Պաղեստինյան Իսլամական Ջիհադ խմբավորման կողմից արձակվել է Իսրայելի ուղությամբ ավելի քան 25 հրթիռներ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ ունենալով Քնեսեթում հայտարարել է, որ «Ըստ ամենայնին այսօր տեղացած հրթիռային հարվածները մեր գործողությունների պատասխանն են, սակայն մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք ոչնչացնել նրանց, ովքեր մեզ վնաս են պատճառում»: