Իսրայելը պետք է կրկին օկուպացնի Գազայի հատվածը. Իսրայելի ՊՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդար Լիբերմանն այսօր առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակի ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի բանակը պետք է կրկին գրավի պաղեստինյան անկլավը:
«Մենք պետք է այլընտրանքային տարբերակի մասին մտածենք, այդ թվում՝ Գազի երկրորդ՝ ամբողջական օկուպացիայի հնարավորության մասին: Մենք հասկացել ենք, որ սահմանափակ ռազմական գործողությունները միմիայն հօգուտ ՀԱՄԱՍ-ի են վերջանում, այնպես որ այլընտրանքային տարբերակն այստեղ լրիվ իրատեսական և արդարացված կլինի»,-ասել է Լիբերմանը: