Ժիրուն վնասվածք է ստացել
«Արսենալ»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Էվերտոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում են բրիտանական լրատվամիջողները: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն վենգերի խոսքերով ֆուտբոլիստը վնասել է կոճը: Դա նշանակում է, որ ֆրանսիացին բաց կթողնի չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Բեշիկթաշ»-ի հետ կայանալիք պատասխան մրցավեճը: