«Արսենալ»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Էվերտոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ վնասվածք է ստացել, շարքից դուրս է մնացել երկարատև ժամկետով:
Սկզբում տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը կոճի թեթևակի վնասվածք է ստացել, սակայն ներկայումս բժիշկների կողմից մտավախություն կա, որ ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել:
Այսօր Ժիրուն մանրակրկիտ բուժզննում կանցնի, որից հետո վերջնականապես պարզ կլինի նրա վնասվածքի լրջության աստիճանը: