Ժիրուն կարող է տեղափոխվել «Ատլետիկո»
«Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն իր կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը հետևում է Ժիրուի ելույթներին: «Ատլետիկո»-ի մարզչական շտաբը ֆրանսիացի հարձակվողին դիտարկում է, որպես Դիեգո Կոստայի փոխարինողի: