211652_close_icon
views-count6888 դիտում article-date 11:58 22-08-2014

Արտակարգ իրավիճակ է ստեղծվում Աջափնյակ վարչական շրջանում. պատկան մարմինների մեղքով աղբի բուրգերը սնկի նման աճում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների չինովնիկներն ամեն անգամ «կուրծք ծեծելով» հասարակությանը հայտնում են, որ իրենք օպերատիվ են գործում մայրաքաղաքում աղբահանության հարցում. անգամ տեղափոխվում է այն կուտակված աղբը, որի դիմաց բնակիչները պարտքեր են ունենում: Այսօր՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպիսի «իդեալական» վիճակում է գտնվում Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրան հարող նրբանցքներում աղբահանության վիճակը: Կուտակված աղբն ավելի շատ հիշեցնում է բուրգի, իսկ բնակիչներն էլ արդարացիորեն բարձրաձայնում են, որ օրերով աղբը չի հեռացվում. «Մի քանի անգամ զանգահարել ենք քաղաքապետարան, թաղապետարան, տեղեկացրել ենք համատիրությանը, սակայն ամեն օր ասում են՝ «պոսլե զավտռա»: Հետաքրքիր է, էդ որ պատկան մարմինները ճոռոմ-ճոռոմ խոստումներ են տալիս, բա ինչի՞չեն իրականացնում այն: Տարածքում էլ արդեն վխտում են առնետները, իսկ գարշահոտությունը խեղդում է մեզ: Ու եթե պատասխանատուները իրենց «երկաթյա նժույգներից» մի պահ դուրս գան ու շնչեն այդ աղբաբույրը, երևի մի քիչ կմտածեն ժողովրդի մասին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր