43938 դիտում
12:40 08-01-2019
Արտակարգ իրավիճակ Արարատի գերեզմաններում. բնակիչներն ասում էին. «Մեծ թվով տներ խմելու ջուր չունեն, իսկ պատկան մարմինների մեղքով ջուրը ողողել է շիրիմները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ամիս է՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի գերեզմանների մի հատված ամբողջովին հայտնվել է արտակարգ իրավիճակում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանգուցյալների հարազատներն ասում էին. «Մի քանի ամիս է՝ խմելու ջուրն անխնա հոսում է։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն արդյունքի չենք հասել։ Արարատում շատ բնակարաններ խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ ջուրն իր սև գործն է անում շիրիմների նկատմամբ։ Բազմաթիվ գերեզմաններ արդեն նստել են, ու եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, նույն վիճակին կարժանանան մյուս գերեզմանները։
Այսօր մեռելոց է, այցելել ենք շիրիմներին, բայց չգիտենք էլ՝ ինչ անենք։ Գոնե կենդանի մարդկանց մասին չեն մտածում, հանգուցյալների մասին մտածեն։ Եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ապա մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի, մինչդեռ մենք այն կարծիքին ենք, որ պատկան մարմինների մոտ ուղեղի խնդիր կա, երևի նրանց ուղեղի դատողության գործակիցը մեռած է, թե չէ, իրենք էլ ունեն հանգուցյալներ, իրենք էլ են հաստատ այցելում իրենց հարազատների ու բարեկամների շիրիմներին, ու պատկերացրեք՝ ինչ ապրումներ կունենան, երբ նույն վիճակը տիրի իրենց հարազատների շիրիմներին։ Իսկ մենք չենք ցանկանում նրանց այդ նույն վիճակը, ինչ տիրում է Արարատի գերեզմանոցում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)