211652_close_icon
views-count31696 դիտում article-date 20:16 11-12-2022

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոմեքենաների թալանման դեպքերը սնկի նման աճում են, Կենտրոնի ոստիկանությունն էլ հույսը դնում է տեսախցիկների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 10-ին,  Երևանի Կենտրոն վարչական շրջանում հերթական ավտոմեքենաների թալանման դեպքերն են տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք Բյուզանդի 101 շենքի բակում իրենց սև գործն են արել` թալանելով կայանված երկու Lexus և ևս երեք տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։

Այն, որ մայրաքաղաքում, մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում սնկի նման աճում են ավտոմեքենաների թալանման դեպքերը, արդեն սովորական երևույթ է դարձել։

Ու դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրենց գործն են համարում նախ ճշտել, թե արդյոք տեսախցիկներ կան հանցագործության վայրի հարևանությամբ, ու եթե լինում է, փառք են տալիս Աստծուն, որ հնարավոր է այն բացահայտվի։

Իսկ եթե տեսախցիկներ չեն լինում, ապա տուժող քաղաքացին հույսը պետք է դնի երջանիկ պատահականության վրա, որ գողը կամ գողերը կհայտնաբերվեն, սակայն այն դեպքում էլ, այս դեպքում էլ հույսը համարում է կորցրած, որ գողոնը կվերադարձվի, քանի որ բազմաթիվ դեպքերն են եղել, երբ գողին կամ գողացողին եթե բռնել են, ապա պատասխանն է՝ «գողը կա, գողոնը չկա»։

Երեկ կատարված գողությունների մասով բնակիչներից 3-ը հրաժարվել են ահազանգել ոստիկանություն՝ ասելով․ «Դիմենք, չդիմենք, մեկ ա Կենտրոնի ոստիկանությունը մեզ անկապ տանելու է, բերի»։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր