Բանաստեղծ Էդուարդ Ուսպենսկին աջակցել է Մակարևիչին և ռուս ազգի 90%-ին ապուշներ անվանել
Հայտնի երգիչ Անդրեյ Մակարևիչի դիրքորոշումը Ղրիմի հարցում կիսել է հանրահայտ բանաստեղծ Էդուարդ Ուսպենսկին, ով դատապարտել է լրատվամիջոցների կողմից բարձրացրած աղմուկը, որն ուղղված եղել Մակարևիչի դեմ:
Բանաստեղծը նշել է, որ երկիրը բաժանվել է երկու մասի` 10 % խելացիների և 90 % ապուշների:
“Կարծում եմ, որ ես պատկանում եմ այն 10 % խելացիներին, քանի որ գտնում եմ, որ Ղրիմի` Ռուսաստանին միանալոււ այս ամբողջ պատմությունն ուղղակի անընդունելի է”,- իր մտահոգությունն է հայտնել բանաստեղծը: