Տյումենում բացահայտվել է 9-ամյա աղջկա սպանությունը
Տյումենում բացահայտվել է 9-ամյա աղջկա սպանությունը, ով անհետացել էր օգոստոսի 7-ին, հայտնում է Российская газета-ն: Ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 23-ամյա ապօրինի ներգաղթյալ:
Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, ով ապօրինի բնակություն է հաստատել ՌԴ տարածքում, վարձով բնակվել է 3 սենյականոց նույն տանը, որտեղ ապրում էր աղջիկն ընտանիքի անդամների հետ:
Երիտասարդն արդեն տվել է խոստովանական ցուցմունք և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաղել է երեխայի դին: