7676 դիտում
18:22 18-10-2017
Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին
Հոկտեմբերի 20-22–ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ:
Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին:
Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ:
«Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:
Նմանատիպ նյութեր
643 դիտում
13:50 10-06-2022
Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին
Այս բաժնից
1051 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
1009 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան