Թուրքիայում այսօր նախագահական ընտրություններ են
Թուրքիայի քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 10-ին, կընտրեն երկրի նախագահին: Նրանք առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով կընտրեն երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Այս մասին է տեղեկացնում Интерфакс-ը:
Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 3 թեկնածու՝ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահադդին Դեմիրթաշը և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն: