ՃՏՊ՝ Մեքսիկայում․ գրանցվել է 9 զոհ, 12 վիրավոր
Մեքսիկայում ռազմական բեռնատարի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 9 ծովային հետևակային, ևս 12 զինվորականներ վիրովորվել են։ Այս մասին հայտնում է EL Universal֊ը՝ հղում անելով երկրի Ռազմածովային ծառայությանը։
Ըստ գերատեսչության հաղորդման՝ ՃՏՊ֊ը տեղի է ունեցել Սան֊Լուիզ֊Պոտոսի նահանգի ճանապարհին։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։ Ներկայումս պատահարի հանգամանքների պարզման հետաքննություն է ընթանում։