ՃՏՊ՝ Հնդկաստանում․ գրանցվել է 16 զոհ
Հնդկաստանի արևելյան մասում գտնվող Արևմտյան Բեկնգալիա նահանգում ՃՏՊ է տեղի ունեցել։ Բեռնատարը ջիպ մակնիշի մեքենայի է բախվել, որի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ իրավապահ մարմինների տվյալների, 13 մարդ տեղում մահացել է, մյուս 3֊ը՝ հիվանդանոցում։ Ավտովթարից միայն բեռնատարի վարորդն է ողջ մնացել։
Հետաքննության նախնական տվյալների համաձայն, վթարի պատճառը բեռնատարի վարորդի արագության գերազանցումն է։
Նշենք, որ Հնդկաստանում ՃՏՊ֊ներից տարեկան ավելի քան 110 հազար մարդ է զոհվում։