211652_close_icon
views-count4582 դիտում article-date 09:25 08-08-2014

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարծես թե միս ու արյուն է ստանում: ՌԴ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը: Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի կողմից անկյուն մղված Ռուսաստանը հիմա փորձելու է ջանք ու եռանդ չխնայել` ԵՏՄ-ն կայացնելու և այդպես աշխարհին ցույց տալու, թե ինքն, այնուամենայնիվ, դեռ կարող է թելադրող գործոն լինել: Բայց այստեղ հատկանշական է մեկ այլ հանգամանք. ՌԴ կառավարությունն այս հարցին անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների նախաշեմին: Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խոչընդոտներից մեկն էլ ԼՂՀ-ի հետ ՀՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու հարցն է, որը պնդում էին ԵՏՄ անդամներից Բելառուսն ու Ղազախստանը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր