ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերի մեղմման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով հանձնարարվել է «Հայանտառ»ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսություններին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին առանց արգելքի, անվճար և առանց սահմանափակումների անտառների խոտածածկ տարածքներում իրականացնել խոտհնձի աշխատանքներ»: