2249 դիտում
09:47 18-02-2016
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է իրականացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների արդյունքում «Հայանտառի» տարբեր ստորաբաժիններում բազմաթիվ չարաշահումներ են հայտնաբերվել։ Չարաշահումների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Արդյունքում վարչապետի հանձնարարությամբ «Հայանտառում» մի քանի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։
Մասնավորապես, իր զբաղեցրած պաշտոններից ազատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրեն Արսեն Միկոյանը, ինչպես նաև Ստեփանավանի ու Գյուլագարակի անտառապետերը։ Ավելին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունն արդեն իսկ նոր տնօրեն ունի, այդ պաշտոնում նշանակվել Է Վլադիմիր Գրիգորյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
862 դիտում
09:01 03-05-2023
Ինչ խախտումներ է հայտնաբերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. բացահայտումներ․ «Ժողովուրդ»
1489 դիտում
13:40 02-08-2014
Խոտհնձի անվճար աշխատանքների իրականացում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2320 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»