211652_close_icon
views-count3632 դիտում article-date 21:52 28-07-2021

«Դիլիջան ազգային պարկ» և «Հայանտառ» մի շարք աշխատակիցներ ՊՈԱԿ-ում աշխատելուն զուգահեռ կատարել են նաև այլ աշխատանք. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով հուլիսի 26-ին Տավուշի մարզային դատախազությունից Նոյեմբերյանի և Դիլիջանի ոստիկանության բաժին է ներկայացվել գրություն, ըստ որի Տավուշի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի տարածքում աշխատանքի ընդունված անձանց կողմից աշխատանքի հաճախելիության, աշխատանքային պարտականությունների կատարման ստուգման ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ Վ. Ղարագյոզյանը, ով բնակվել է Կողբում, չնայած 2005թ. հոկտեմբերի 1-ից մինչև օրս աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես ավագ անտառապետ, միաժամանակ աշխատել է նաև 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունիսի 1-ն «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ-ում՝ որպես անտառագետ, իսկ Բերդավանից Մ.Ղազարյանը 2009թ.- ից աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես հսկիչ, որսի հսկիչ, տնկիների տեխնիկ, միաժամանակ 2016թ.-ից մինչև 2019թ. աշխատել է «Դիալոգ-Մ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ, իսկ 2014թ. – 2016թ. աշխատել է «Տելեմակ» գազ ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ։ Արդյունքում վերջիններս պետության շահերին պատճառվելով նյութական վնաս, որի չափերը դեռ պարզվում են նախաքննությամբ։

Նույն օրը նյութեր են ստացել նաև Դիլիջանի ոստիկանության բաժնում, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017թ. – 2018թ.-ն ընկած ժամանակահատվածում հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ վերոնշյալ ժամանակահատվածում համատեղությամբ կատարել են նաև այլ աշխատանք։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր