211652_close_icon
views-count20687 դիտում article-date 11:49 31-07-2014

Լարված իրավիճակ Ագրարային համալսարանում. ուսանողները պատրաստվում են ապամոնտաժել ՕԵԿ առաջնորդի՝ ԱԽՔ-ի անօրինական պատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, Ագրարային համալսարանում էին հավաքվել մեծ թվով դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները ոչ աշխատանքային օրերի գիշերային ժամերին նշված համալսարանի տարածքում ապօրինի շինություն են կառուցում այն դեպքում, երբ կա դատարանի որոշումը, որ նշված հատվածում ժամանակավորապես ոչ մի շինություն չպետք է կառուցվի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողներն ասում էին, որ պատրաստ են իրենց ուժերով ապամոնտաժել ԱԽՔ-ի պատը՝ նկատի ունենալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, սակայն դասախոսները հորդորեցին երիտասարդներին, որպեսզի նրանք հեռու մնան «զոռբայությունից» և չհավասարվեն ՕԵԿ-ականներին: Համալսարանի պրոռեկտորը հորդորեց հավաքվածներին վստահել իրենց՝ ասելով, որ իրենք մինչև վերջ պայքարելու են ՕԵԿ-ի կողմից թույլ տրվող անօրինականության դեմ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր