18053 դիտում
10:40 13-08-2014
Լարված իրավիճակ՝ Ագրարային համալսարանի տարածքում. ԱԽՔապատը վերածվում է ԱԽՔահավաբնի. սկսել է բախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Ազգային Ագրարային համալսարանի տարածքում հավաքվել են 1000-ից ավելի ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ովքեր իրենց զայրույթն են հայտնում ՕԵԿ առաջնորդ, տխրահռչակ ԱԽՔ անունը ստացած Արթուր Բաղդասարյանի և նրա կուսակից ընկերների կողմից համալսարանի տարածքում ապօրինի կառուցման դեմ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դասախոսները ելույթ են ունենում և դատապարտում են օրենքի երկիր կառուցողի ապօրինի քայլերը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ուսանողներ ասում էին, որ եվրոպական արժեքներ դավանող ՕԵԿ-ը այնպիսի շինություն է կառուցել, որը ավելի շատ նման է հավաբնի. հավանաբար այնտեղ նրանք զարկ են տալու հավաբուծությանը:
Այս պահին տարածք են ժամանել նաև մեծ թվով ոստիկանության Կենտրոնի բաժնի և ոստիկանության հատուկ ստորաբաժանման (հրեշտակներ) ծառայողները:
Համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը ներկայացրեց, որ օրեր առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել, որ նշված տարածքում կառուցվող շինությունը անօրինական է, և այն պետք ապամոնտաժվի, սակայն գիշերները Օեկ-ականները շինբրիգադով գաղտագողի, հայտնի ֆիլմի՝ Պանիկովսկու և Շուռա Բալագանովի նման արդեն ավարտին են հասցրել ուսանողության ասած հավաբունը: Միտինգի ընթացքում որոշվելու է նաև դասախոսական կազմի և ուսանողների հետագա անելիքը:
Քիչ առաջ ուսանողներն ու դասախոսները ապամոնտաժեցին երկաթե ճաղավանդակները և մտան տարածք և այս պահին ոստիկանների գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել նրանց բախումը, սակայն կրքերը շիկացած են, և շինհրապարակ են այցելել Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13706 դիտում
22:13 07-08-2014
Դատարանի որոշմամբ Ագրարային Համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կառուցած ապօրինի ԱԽՔապատը պետք է ապամոնտաժվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)