Հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Էդգար Ստեփանյանը 5-րդն է
Հուլիսի 22-27-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում անցկացվել է հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 24 երկրների հեծանվորդներ :
Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը (Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Կարեն Սարկիսով) 25 կմ խմբակային վազքում միավորներով գրավել է 5-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարության մամլո ծառայությունից:
Մեր մարզիկն այս մրցաշարին մասնակցում էր ՀՀ երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: