211652_close_icon

Էդգար Ստեփանյանը հեծանվավազքի երիտասարդների աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը

views-count1733 դիտում article-date 11:59 11-08-2014
2014 թ. օգոստոսի 8-11-ը Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում անցկացվում է հեծանվավազքի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան (Մասիսի մասնաճյուղ), Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Սարկիսով), 25 կմ խմբակային մրցավազքում փայլուն հանդես գալով, գրավել է 3-րդ տեղը: Առաջնությունում թիմը մասնակցում էր հեծանվային սպորտի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ:

Նմանատիպ նյութեր