Հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին անգամ Հայաստանը մասնակից կունենա
Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում հոկտեմբերի 19-ին մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 280 հեծանվորդներ:
Պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը մասնակից է ունենալու այս մրցաշարում. մեր երկիրը երկայացնելու է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2016 թվականի բացարձակ չեմպիոն 23-ամյա Մհեր Մկրտչյանը:
Եվրոպայի առաջնությունում հայ հեծանվորդը մասնակցելու է «Սկրետչ» եւ «Խմբակային մրցավազք» մրցաձեւերին: Մրցաշարը ցուցադրվելու է «Եվրոսպորտ» հեռուստաալիքով: