211652_close_icon

Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

views-count2421 դիտում article-date 17:57 18-07-2015
Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը (մարզիչ՝ Կարեն Սարգիսով) Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում սկրատչ մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, և որի շնորհիվ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացել մեր երկրի դրոշը, հայտնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր