Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման. տեսանյութ
Քութաիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:
Վճիռը կայացվել է այսօր՝ նշված դատարանի դատավոր Նաթիա Բարբակաձեի կողմից:
Նույն գործով անղնող Կախեթիի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին կտուգանվի 50 հազար լարիով: Վերջինս դատավճիռն անօրինական է համարում և պատրաստվում է բողոքարկել այն:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ընտրողների կաշառում, պետական միջոցների վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում: